ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սկիզբ դրվեց Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի գործունեությանը
Հասարակության շրջանում անոթային հիվանդությունները, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, եղել և մնում են արդիական գերխնդիր: Հայաստանի անոթային վիրաբույժները լրջագույնս մոտենալով ժամանակի մարտահրավերներին՝ նոր շունչ ու նոր գաղափար դրեցին մոտ 10 տարի առաջ ստեղծված «Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիա»-յի գործունեության վերստեղծման հիմքում: Մի խումբ երիտասարդ անոթային վիրաբույժների ջանքերով, 1-2 ամիս առաջ ստեղծվեց «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ն. «Ժամանակի պահանջն էր և ժամանակի թելադրանքը անոթային վիրաբույժների ասոցիացիայի բացումը: Ես և իմ մի քանի ակտիվ գործընկերներ՝ անոթային վիրաբույժներ, հաճախ էինք հանդիպում՝ քննարկելու մասնագիտական հարցեր, բարձրաձայնելու ոլորտի խնդիրները, քննարկելու տեխնոլոգիական նորամուծություններն ու ժամանակի պահանջները»,-նշում է անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և Լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը: Անոթային վիրաբույժներ Տիգրան Քամալյանի, Հայկ Մալխասյանի, Քրիստինե Մուրադյանի ջանքերով և Տիգրան Սուլթանյանի ղեկավարությամբ նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին նիստը: Նիստին մասնակցում էին Հայաստանի առաջատար անոթային վիրաբույժները:
Ասոցիացիայի ղեկավար և անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանն ուղղակի առաջնահերթություն համարեց նման կառույցի ստեղծումը: Հիմա իրենք ամեն բան պետք է անեն՝ նոր շունչ հաղորդելու իրենց գործերին և նոր գաղափարները գեներացնելու համար. «Մեր նորաբաց ասոցիացիայի նպատակն է լսելի դարձնելու անոթային վիրաբույժների խնդիրները, պարբերաբար կազմակերպելու կոնֆերանսներ, որոնց ընթացքում կքննարկվեն մասնագիտական կարևոր հարցադրումներ: Ակտիվություն և նախաձեռնողականություն մտցնելու մեր աշխատանքներում. Միայն այդ ամենի շնորհիվ մենք կկարողանանք նոր ժամանակի պահանջներին համապատասխան շարժվել»,-նշեց անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր անոթային վիրաբույժ Տիգրան Սուլթանյանը:
Նորաստեղծ ասոցիացիան իր առջև մեծ նպատակներ է դնում, որոնց իրագործումը մոտ ապագայում տեսանելի կլինի. 2019 թվ.-ի գարնանը Հայաստանում տեղի կունենա «Սևծովյան ավազանի երկրների» կոնֆերանսը. «Այս կոնֆերանսն առաջին անգամ է անցկացվում Հայատանում: 1-2 անգամ այն անցկացվել է Վրաստանում: Նախատեսվում է, որ այն շատ մասշտաբային է լինելու: Երևան են ժամանելու աշխարհի լավագույն անոթային վիրաբույժները՝ ոչ միայն սևծովյան ավազանի երկներից, այլ նաև ամբողջ աշխարհից:
Հուսով ենք, որ «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ն կկարողանա ամեն բան ըստ հավուր պատշաճի կամզակերպել»,-եզրափակեց անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և Լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիիչ Տիգրան Քամալյանը:
|
Կարդացեք նաև
«Աջափնյակ» բժշկական կենտրոնը մրցույթային կարգով աշխատանքի է հրավիրում երիտասարդ և նպատակասլաց անոթային վիրաբուժություն մասնագիտացմամբ բժիշկներին...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...
Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...
Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...
Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...
Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...
Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...
«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն